«Բուժման երկար ճանապարհ կա անցնելու»․ Մաքսիմի ներկայացուցիչը բացահայտել է երգչուհու հիվանդանոցից դուրս գրվելու մանրամասները
Երգչուհի Մաքսիմը, կոմայից դուրս գալուց հետո իրեն ավելի լավ զգալով, բժիշկներին խնդրել է նրան տնային բուժում նշանակել։ Աստղը չի ցանկացել ոչ մի ավելորդ րոպե մնալ հիվանդանոցում։ Նա երազում էր հնարավորինս շուտ գրկել իր երեխաներին։ Վախենում էր, որ ինչ-որ անդառնալի բան տեղի կունենա։ Այս մասին Instagram-ում հայտնել է դարտիստուհու տնօրեն Մարգարիտա Սոկոլովան։
Երգչուհու ներկայացուցիչը հրապարակել է հուզիչ լուսանկար, որտեղ Մաքսիմը կերպարանք է ընդունել դուստրերի հետ։ Կինը կոչ է արել աղոթել երգչուհու համար եւ ուժ ու առողջություն մաղթել նրան։
«Սիրելի բարեկամներ, շնորհակալություն ձեր բարության եւ ձեր սիրո համար։ Մեր Մարինային դուրս են գրել հիվանդանոցից։ Նրա հետ տանը կլինի մասնագիտական օգնություն. իհարկե, նրա դուրս գրմանը պատրաստվում էին եւ սպասում։ Վերականգնման եւ բուժման երկար ճանապարհ է սպասվում», - լուսանկարը մակագրել է Սոկոլովան։
Ավելի ուշ երգչուհուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին եւ արհեստական կոմայի մեջ գցել, որից նա դուրս է եկել օգոստոսի 7-ին։ Երկու օր անց նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել։
Գրառումը ՝ այս հղումով:
Ավելի վաղ Մաքսիմն Ինստագրամում հրապարակել է առաջին լուսանկարը, որը հիվանդանոցում արվել էր կոմայից դուրս գալուց հետո։ «Կարեկից աշխատակիցներն ամեն օր մարդկան դուրս են բերում այն աշխարհից։ Յուրաքանչյուրի հետ վարվում են հարազատի նման»,- լուսանկարը մակագրել է նա։ Լուսանկարում բժիշկ, բուժեղբայր կամ կամավոր էր պատկերված։