Ալեքսանդր Գրադսկին կասկածել է Ֆիլիպ Կիրկորովի ձայնային տվյալներին
LifeStyleՄոսկվայում անցկացվող "Голос" հեռուստահաղորդման ժամանակ Ալեքսանդր Գրադսկին հանդես է գալիս, որպես ժյուրի անդամ: Կույր լսումների ժամանակ Պյոտր Ելֆիմովը՝ ելույթ ունենալով Ֆիլիպ Կիրկորովի "Полетели сквозь окна" երգով, արժանացել է Գրադսկիի գովասանքին:
Գրադսկին ասել է, որ Ֆիլիպ Կիրկորովը պետք է սովորի այս երգի կատարումը Ելֆիմովից, որպեսզի կենդանի ելույթների ժամանակ կարողանա այսպես ճշգրտորեն ամեն մի նոտա երգել: