Ինչպես ազատվել ավելորդ իրեր գնելու սովորությունից
Գնացել էիր խանութ ընդամենը հաց գնելու, բայց եկար տուն մի մեծ տոպրակ գնումներով՝ ծախսելով աշխատավարձիդ մեծ մասը։ Գնացիր խանութ սվիտեր գնելու, բայց այնտեղ տեսար նաեւ գեղեցիկ շարֆ, ձեռնոց եւ գլխարկ գնեցիր դրանք...
Համաձայնեք, որ բոլորս էլ հայտվել ենք նման իրավիճակում։ Իսկ ինչպես կարող ենք ազատվել ավելորդ գնումներ կատարելու այդ սովորությունից։
Պարզապես պետք է հետեւել մի քանի կանոնի
1.Մինչեւ խանութ գնալը հարկավոր է հստակ ցուցակ կազմել։ Ցուցակը պետք է գրել թղթի վրա. մտապահելով արդյունքի չեք հասնի։
2. Որքան էլ որ գեղեցիկ եւ գրավիչ լինեն ձեզ ոչ անհրաժեշտ իրերը, պետք չէ ուշադրություն դարձնել դրանց վրա, քանի որ վաղ թե ուշ դրանք հայտնվելու են աղբամանում։
3. Ինչու եք գնում իրեր, որոնք արդեն ունեք կամ դրա կարիքը չեք զգում։ Գնումներ կատարելիս մտածեք, թե դա որերորդն է ձեր տանը, զգեստապահարանում եւ այլն։
4. Գնելուց առաջ մտածեք, թե արդյոք այն համադրվում է ձեր ունեցած իրերի հետ։
5. Զեղչերը հնարավորություն են տալիս գումար խնայել։ Բայց դրանք առաջին հերթին ձեռնտու են վաճառող կողմին։ Զեղչեր հայտարարվում են քանի որ կամ ապրանքը հին տեսականուց է, կամ այդ ապրանքատեսակի լճացում է, կամ ձեռնարկատիրոջը շտապ գումար է հարկավոր։
6. Եվ ամենավերջում, խանութ գնալիս պետք է վերցնել այնքան գումար, որքան կբավարարի ցուցակում ներառված իրերը գնելու համար։
Այսպիսով, սովորեք պլանավորել ձեր ծախսերը եւ խնայել ձեր գումարները։
Աղբյուրը՝ Creu