«Հիվանդությունն ինձ անկողնուն էր գամել». ինչ է կատարվել դերասան Վլադիմիր Իլյինի հետ
Ռուս հայտնի դերասան Վլադիմիր Իլյինը «Էքսպրես Գազետա»-ի հետ զրույցում պատմել է քայքայված առողջության մասին։ Նա ձգտում է խուսափել հանրային միջոցառումներից, արագորեն տուն է վերդառնում։
«Ապրում եմ մերձմոսկովյան Իստրինսկի շրջանում։ Հիվանդությունն ինձ գամել էր անկողնուն, սակայն հիմա վիճակս ավելի լավ է։ Հյուր եկեք թեյ խմելու։ Միայն թե ոչ աշխատանքային այցով, առանց ձայնագրիչի, պարզապես շփվելու համար։ Կխոսենք հավատի մասին։ Լավ կլիներ, եթե ձեզ հետ բերեք հարեւանիս՝ շատ խելացի, բարի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովին։ Նա կարողանում է խոսել, նրա դեպքում ռուսաց լեզի հետ կապված ամեն ինչ կարգին է, ես պերճախոսության տաղանդ չունեմ»,- նշել է 73-ամյա Վլադիմիր Ադոլֆովիչը։
Անկախ ամեն ինչից՝ Վլադիմիր Իլյինը վստահ է, որ կինոյում իր կարիերան լավագույնս է դասավորվել։
Վլադիմիր Իլյիչը խաղացել է տասնյակ ֆիլմերում ու սերիալներում․ նրան հայտնի է դարձրել «Պաշտպան Սեդով» խորհրդային ֆիլմը, հաջողակ են դարձել նրա դերերը «Մակորով», «Առաջինների ժամանակը» եւ այլն։