Ռուսաստանը չի տարհանի իր դեսպանությունը Քաբուլում
Քաբուլում Ռուսաստանի դեսպանության տարհանման հարցը Ղանդահարից եւ Հերաթից թալիբների զավթման պատճառով չի դիտարկվում, ասել է Աֆղանստանի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Քաբուլովը նաեւ նշել է, որ Քաբուլի զավթման թալիբների հնարավորություններ «տեսանելի ապագայում չկան»։
Դիվանագետը կարծում է, որ թալիբների հետ Քաբուլի կողմից բանակցությունների ձգձգումը հանգեցրել է իրավիճակի վատթարացման Աֆղանստանում։
«Բայց մի բան է պայմանավորվելը, այլ բան՝ դա իրականացնելը։ Եվ դա կախված է ոչ միայն թալիբներից, այլեւ Քաբուլի ներկայիս կառավարությունից, որը, վերջապես, պետք է խելքի գա եւ սկսի բովանդակային բանակցություններ։ Նրանք ժամանակն այնքան ձգեցին, որ ստացանք այն, ինչ կա»,- ընդգծել է նա։