«Նա-Նա» խմբի մենակատարը պատմել է, որ իր երկրպագուներից մեկը սպանել է մեկ այլ երկրպագուի
Ռուսական «Նա-Նա» խմբի մենակատար Վլադիմիր Պոլիտովը պատմել է երկրպագուի կողմից մեկ այլ երկրպագուի սպանության մասին։ Նրա եւ խմբի մեկ այլ մասնակից Վյաչեսլավ Ժերեբկինի հարցազրույցը հրապարկվել է «RTVI Развлечения»-ի YouTube-յան ալիքում։
Արտիստի խոսքով՝ «Նա-Նա»-ի ֆան ակումբի երկու մասնակիցներ չեն կարողացել կիսել իրեն, ինչից հետո մի կին սպանել է մյուսին։ Երգիչը նշել է, որ չի այցելել բանտում հայտնված երկրպագուին, սակայն գնացել մահացած երկրպագուի հեղերմանին եւ հանդիպել նրա հարազատներին։ Երգիչը զղջացել է, որ «այդքան անհեթեթ հեռացել է կյանքից» եւ խոստովանել է, որ կատարվածի պատճառով մեղքի զգացում է ունեցել։
«Ցանկացած արտիստ, բեմ դուրս գալով, պետք է հասկանա, որ իր վրա մեծ պատասխանատվություն կա, քանի որ նրա պահվածքից, նրա ուղերձից, նրանից, թե ինչ է նա ասում բեմից, երգում, ինչ-որ չափով կախված են նրա հանիդատեսի ճակատագրերը»,- ասել է Պոլիտովը։
Հունիսին հայտնի է դարձել, որ 50-ամյա արտիստն ամուսնացել է 26-ամյա երկրպագուի հետ։ Պոլիտովը պատմել էր, որ սիրելիի հետ ծանոթացել է վերջինիս հարազատ քաղաքում՝ Բլագովեշչենսկում։ Նրա խոսքով՝ ապագա կինն անձամբ է գտել իր համար եւ ելույթից հետո պայմանավորվել հանդիպման համար։