ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի ԳԽ-ի եւ ԳԴՀ եւ Կանադայի արտգործնախարարների հետ քննարկել է իրավիճակն Աֆղանստանում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել է իրավիճակը Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոյի, Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:
«Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ Աֆղանստանի կառավարության հետ ամուր դիվանագիտական եւ անվտանգության ոլորտում հարաբերություններին եւ դաշնակիցների հետ աշխատանքին»,- ասել է Բլինքենը:
Իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը կարծիքներ է փոխանակել Աֆղանստանում անվտանգության իրավիճակի, բռնությունը զսպելու հրատապ անհրաժեշտության եւ շարունակական դիվանագիտական ջանքերի վերաբերյալ:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ հակամարտության քաղաքական լուծմանը: