ԵԱ. Սարգսյանը հաղթել է ու հավասարվել Դանիելյանին
Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում 3 հաղթանակով մեկնարկած գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:
Աննա Սարգսյանը սպիտակներով հաղթել է ռուս Անաստասիա Բոնդարուկին և, վաստակելով 3.5 միավոր, Էլինա Դանիելյանի ու 7 շախմատիստուհիների հետ բաժանում է 2-9-րդ տեղերը:
Չրրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ: