Ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովների նախագահները
Երեկ ավարտվել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը:
Ամփոփենք.
Քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 71 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ Հերիքանազ Տիգրանյանն ընտրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն կողմից Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանն ընտրվեց 74 կողմ, 26 դեմ ձայներով: 2 Քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Անդրանիկ Քոչարյանը ընտրվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նրա օգտնին քվեարկել էր 70, դեմ՝ 31 պատգամավոր: 1 քվեաթերթիկ համարվել էր անվավեր:
Ձայների 59 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ Վահե Հակոբյանն ընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
71 կողմ, 30 դեմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Վլադիմիր Վարդանյանին ընտրեց Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Քվեատուփում գտնվող 102 քվեաթերթիկներից 1-ը համարվել է անվավեր:
72 կողմ, 30 դեմ ձայներով Էդուարդ Աղաջանյանն ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Արման Եղոյանն ընտրվեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ 71 կողմ, 31 դեմ:
«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արմեն Գևորգյանին Ազգային ժողովն ընտրեց Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նրա օգտին քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից ձայն է տվել 62 հոգի, դեմ է քվեարկել 40-ը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Նարեկ Զեյնալյանն ընտրվեց ձայների 72 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու էր առաջադրվել Թագուհի Թովմասյանին: Քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 60 կողմ, 42 դեմ ձայներով վերջինս ընտրվեց:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Սիսակ Գաբրիելյանը: Նրա օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 71-ը, դեմ է եղել 29 պատգամավոր: 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ իշխանական խմբակցության թեկնածուն Գևորգ Պապոյանն էր: Նա ընտրվեց 70 կողմ, 30 դեմ ձայներով: 102 քվեարթիկից 2-ը համարվել է անվավեր: