Բրազիլական կրքեր. պատգամավորին զրկել են մանդատից ամուսնու սպանության համար, որին ժամանակին որդեգրել էր
Բրազիլիայի Կոնգրեսի ստորին պալատը մանդատից զրկել է ամուսնու սպանության մեջ մեղադրվող պատգամավորին, հայտնել է BBC-ն:
Քաղաքական գործիչ դարձած նախկին երգչուհի Ֆլոդելիս դե Սոուզան պնդում է, որ անմեղ է:
Ամուսնուն՝ 60-ամյա Անդերսոն դու Կարմուին 2019 թվականի հունիսին 30 անգամ կրակել են Ռիո դե Ժանեյրոյի իր տանը: Դատախազությունը պնդում է, որ նրան սպանել է Սոուզայի որդին՝ որդեգրած որդիներից մեկի գնած ատրճանակից ու հենց կնոջ կարգադրությամբ:
Զույգը հայտնի է 55 երեխա մեծացնելու համար, որոնցից շատերին որդեգրել էր:
Կոնգրեսի ստորին պալատի 437 անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Ֆլորդելիս դե Սոուզային մանդատից զրկելուն՝ «խորհրդարանական պարկեշտության հետ անհամատեղելի վարքագծի համար»: Դեմ է քվեարկել ընդամենը յոթ պատգամավոր, 12-ը ձեռնպահ են մնացել:
Քվեարկությունն անցկացվել է Սոուզայի դեմ մեղադրանք առաջադրվելուց գրեթե մեկ տարի անց:
Մեղադրանք առաջադրվելուց պահից ի վեր նա ոտքին էլեկտրոնային ապարանջան է կրում, սակայն ազատության մեջ է, քանի որ Կոնգրեսի անդամները Բրազիլիայի սահմանադրության համաձայն օգտվում են պատգամավորական անձեռնմխելիությունից, որը տարածվում է նաեւ ենթադրյալ հանցագործությունների վրա, որոնք կատարվել են պաշտոնական պարտականություններից դուրս: Այսպիսով, մանդատից զրկելու վերաբերյալ քվեարկությունը ձերբակալման հնարավորություն է ստեղծում:
Սոուզան ծնվել եւ մեծացել է Ռիո դե Ժանեյրոյի ամենավտանգավոր թաղամասերից մեկում եւ տարիների ընթացքում որդեգրել է տասնյակ անօթեւան երեխաների: 1998-ին ամուսնացել է որդեգրած որդիներից մեկի՝ 21-ամյա Անդերսոն դո Կարմուի հետ:
Սոուզան ասել է, որ նրան սպանել են կողոպտիչները, սակայն քննիչները պնդում են, որ նրան կրակել է Սոուզայի որդին` որդիներից մեկ գնած ատրճանակով:
Սպանության ենթադրյալ շարժառիթը ընտանիքի ֆինանսների եւ բիզնեսի վերահսկողությունը ամուսնուց խլելու փորձն էր: