Թուրքական կառավարությունն աշխատում է իր բարեկամների, այլ ոչ թե հասարակության շահերը պաշտպանելու համար
Թուրքական կառավարությունն աշխատում է իր բարեկամների, այլ ոչ թե հասարակության շահերը պաշտպանելու համար, Jerusalem Post-ում գրում է վերլուծաբան Պինար Թրեմբլայը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը չկարողացավ օգնել վերջին անտառային հրդեհներից եւ ջրհեղեղներից տուժած մարդկանց՝ միեւնույն ժամանակ պահպանելով շահութաբեր գործարքներն իր համախոհների համար:
Երբ թուրք ընտրողները նորաստեղծ ժողովրդավարական հաստատությունները հանձնեցին միանձնյա արդյունավետ կառավարման երազանքին, նրանք պետք է իմանային, որ այլեւս չեն կարող հարցեր տալ կամ պատասխանատվություն պահանջել իրենց կառավարությանից:
Թուրքիայում Միջերկրական ծովի եւ Էգեյան ծովի ափերին անցած ամսվանից մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով 8 մարդ է զոհվել:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի Սեւ ծովի հյուսիսային հատվածում տեղի են ունեցել ուժեղ ջրհեղեղներ, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվել, քանի որ ջրի մակարդակի բարձրացումը փակել է ճանապարհները, փլուզվել են կամուրջներ եւ հեղեղվել են շենքեր: Այս ճգնաժամերի պայմաններում Էրդողանի կառավարությունը անտարբեր մնաց հասարակ մարդկանց պայքարի նկատմամբ: Կառավարությունը ոչ միայն պարզապես դանդաղում էր, թվում էր, թե նրա համար ամեն ինչ միեւնույնն է։»:
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները ծիծաղում են այն դեպքում, երբ ֆերմերները նայում են, թե ինչպես է իրենց ապագան մինչեւ վերջ այրվում:
Թուրքիայի նախագահը, նախարարները եւ նույնիսկ պետական հաստատությունների տնօրենները մասնավոր ինքնաթիռներ ունեն, սակայն բնակիչներին ասել են, թե հրդեհաշիջման համար ինքնաթիռներ չկան:
Էրդողանին հանրային աջակցությունը կարող է նվազել, սակայն, դա չի նշանակում, որ նրա քաղաքական իշխանությունը թուլանում է: Թուրքիան լիարժեք ավտորիտար պետություն է, որտեղ իսլամիստական կառավարությունը շքեղ կյանքով է ապրում»: