Երևանում՝ Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում, Yamaha Scooter մոպեդը կողաշրջվել է
Այսօր՝ օգոստոսի 12-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հարություն Ավետիսյանը իր վարած Yamaha Scooter մակնիշի մոպեդով Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել։