Կասպեր Շմեյխելը՝ Լեսթերի ավագ
«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը նշանակվել է թիմի նոր ավագ, իսկ պաշտպան Ջոնի Էվանսը՝ փոխավագ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով «աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին։
Շմեյխելը կարիերան սկսել է «Մանչեսթեր Սիթիում», որտեղից մի քանի անգամ գնացել է վարձակալության։ Արդյունքում, հանդես է եկել «Նոթս Քաունթիում» ու «Լիդս Յունայթեդում», իսկ 2011-ից պաշտպանում է «Լեսթերի» գույները։
«Աղվեսների» կազմում 34-ամյա դարպասապահը դարձել է Անգլիայի չեմպիոն ու նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։ Նախորդ մրցաշրջանում 34-ամյա դարպասապահը մասնակցել է ԱՊԼ 38 հանդիպման՝ բաց թողնելով 50 գոլ։