14-ամյա Սվետլանա Հակոբյանը՝ «Արմոնիա 2021»-ի հանդիսատեսի համակրանքին արժանանալու ու Սերժ Թանկյանի անակնկալի մասին
Դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանը 14 տարեկանում արդեն հասցրել է մասնակցել համաշխարհային մի շարք հեղինակավոր մրցույթների, որոնցից ամենահիշարժանն աղջկա համար դարձավ Հայկական ասամբլեայի կողմից կազմակերպված «Արմոնիա 2021» մրցույթը: Այս հարթակի նպատակն է գտնել աշխարհասփյուռ հայ տաղանդավոր երեխաների եւ աջակցել հայ մշակույթի երիտասարդ դեսպաններին իրենց մասնագիտական զարգացման առաջին քայլերում: Սվետլանան մրցույթում հաղթել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, ինչի շնորհիվ եւս մեկ քայլ առաջ գնացել դեպի իր երազանքը՝ միջազգային բեմեր գրավելը: Պատանի դաշնակահարուհու համար ամենաանսպասելին, սակայն, այն էր, որ իր հաղթանակն ազդարարել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
NEWS.am STYLE-ը Սվետլանայի հետ զրուցել է «Արմոնիա»-ում ունեցած հաջողության, անցած ուղու ու երազանքների մասին:
Դաշնակահարուհին տեղեկացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մրցույթն անցկացվել է առցանց: Սվետլանան «Արմոնիա»-ին մասնակցել է ուսուցչուհու՝ Կարինե Հարությունյանի խորհրդով.
«Տվյալ մրցույթի համար ուղարկել ենք Արամ Խաչատրյանի «Տոկատան» եւ Չայկովսկի-Պլետնյով` Andante maestoso՝ «Շելկունչիկ» բալետից: Իրականում, վստահ չէի, որ կարժանանայի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, բայց հույս ունեի: Գիտեի, որ ժյուրիում նաեւ Սերժ Թանկյանն է, բայց բոլորովին չէի սպասում, որ իմ անվանակարգը հենց նա կհայտարարի: Այդ զգացողությունը շատ ֆանտաստիկ էր ու ցնցող: Անչափ ուրախ էի»,-անկեղծացավ նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: