Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է ավելի քան 800 մահ կորոնավիրուսից
Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը մեկ օրում ավելացել է 808-ով, ընդհանուր մահացել է 168 049 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 21 935-ով՝ 6 534 791։
Ներկայում Ռուսաստանում բուժումը շարունակում է 537 770 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 20 195-ով՝ 5 828 972 մարդ։