Սամբուրսկայան պարտվել է Դրոբիշի դեմ դատական գործը
Ռուս դերասանուհի եւ երգչուհի Նաստասյա Սամբուրսկայան եւ նրա պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը մասնագիտական հարաբերությունները պարզում են դատարանում։ Արտիստը փորձել է խզել պայմանագիրը նրա հետ, սակայն հերթական անգամ պարտություն է կրել դատարանում։
Հայտնիների միջեւ կոնֆլիկտը սկսվել է դեռ մեկ տարի առաջ, երբ երգչուհին պրոդյուսերին մեղադրել է պայմանագրով նախատեսված իր պարտականությունները չկատարելու համար, որը ստորագրվել էր դեռ 2016թ․-ին։ Ավելի վաղ Սամբուրսկայան հայտնել է, որ Դրոբիշն իրեն չի առաջխաղացրել որպես երգչուհի։
Դրոբիշի պրոդյուսերսական կենտրոնն ապացուցել է իր իրավացիությունը, եւ դերասանուհին պարտություն է կրել դատական քննության ընթացքում։ Կոմպոզիտորի փաստաբանը կարողացել է ապացուցել, որ պրոդյուսերը կատարել է աստղի առջեւ իր բոլոր պարտականությունները։ Համագործակլցության ընթացքում Սամբուրսկայայի համար մի քանի երգ է գրվել, որոնց հիման վրա տեսահոլովակներ են նկարահանվել, ինչպես նաեւ ստուդիական ալբոմ է թողարկվել։ «Универ» հեռուստասերիակի աստղին ապացույցները չէին համոզել, եւ նա որոշել էր հայց ներկայացնել, որը մերժվել է։
Միեւնույն ժամանակ, նրա ներկայացուցիչները դիմել է դատարան՝ ընթացիկ տարվա համար խզելու պայմանագիրը պրոդյուսերի հետ։ Սակայն դատավորն անփոփոխ է թողել նաեւ այդ հարցը։ Սամբուրսկայան ստիպված կլինի Դրոբիշի հետ համագործակցել մինչեւ 2022թ․-ի հունիսի 1-ը՝ ըստ նրանց վաղեմի պայմանագրի կետերի։