«Փոթորիկներ տեսածի համար քամիները դեմքի թեթեւ շոյանք են, ուրիշ ոչինչ». վթարի ենթարկված Թամարա Գեւորգյանի լուսանկարը
Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որը վերջերս ավտովթարի է ենթարկվել եւ այժմ վերականգնվում է, նոր լուսանկար է հրապարակել։
Ինստարագրամյան էջում հրապարակված կադրերում Թամարան կապույտ զգեստ է կրում։ Դերասանուհին հյուսքերով է ու շպարված չէ։ «Որովհետեւ փոթորիկներ տեսածի համար քամիները դեմքի թեթեւ շոյանք են, ուրիշ ոչինչ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ դերասանուհին։ Հետեւորդները մեկնաբանություններում առողջություն են մաղթել դերասանուհուն ու նրան բազմաթիվ հաճոյախոսություններ գրել։
Ավելի վաղ արված գրառմամբ դերասանուհին հայտնել էր, որ անցել է բոլոր վիրահատություններն ու այժմ կինեզիստի օգնությամբ փորձում է ոտքի կանգնել․ «Քայլելու եմ, անկասկած։ Ընտանիքս, ընկերներս եւ սիրելիս մի վայրկյան անգամ չեն կասկածել ու այդ հավատի շնորհիվ է, որ ես այսօր առավել քան երբեւէ վստահ եմ, որ քայլելու եմ։ Արհավիրքներն անգամ անզոր են այն սիրո դեմ, որը ես եմ վայելում այսօր» ։