ԱՄՆ-ն պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՕՊԵԿ-ի հետ նավթի արդյունահանման ավելացման հարցով
Միացյալ Նահանգները մտադիր են երկարաժամկետ խորհրդակցություններ անցկացնել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ` նավթի համաշխարհային գների աճի դեմ պայքարում նավթի համաշխարհային արդյունահանման ավելացման համար, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Դա պետք է լինի երկարաժամկետ փոխգործակցություն, հետեւողական երկարաժամկետ փոխգործակցություն, քանի որ մենք աշխատում ենք վերացնել հակամրցակցային վարքագիծը ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ` համաշխարհային շուկայում: Եվ մենք նաեւ քայլեր ենք ձեռնարկում ամերիկացիների համար գազի գների նվազեցման ուղղությամբ»,- պատասխանել է Փսակին՝ նավթի արդյունահանման գները զսպելու նպատակով Վաշինգտոնի վարչակազմի շփումների վերաբերյալ հարցին:
«Մենք խոսում ենք մրցակցության եւ համաշխարհային շուկայում արդար գների մասին»,- հավելել է մամուլի խոսնակը:
Միացյալ Նահանգները կարծում են, որ ՕՊԵԿ-ը «համապատասխան ռեսուրսներ ունի» նավթի արդյունահանումը մեծացնելու համար` ԱՄՆ-ում բենզինի գների խնդիրը լուծելու համար: