Ռուսներին վիրավորած ադրբեջանցի դիվանագետին զգուշացրել են հետևանքների մասին
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը դատապարտել է ռուսներին վիրավորած ադրբեջանցի նախկին դիվանագետի խոսքերը` զգուշացնելով հետեւանքների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ադրբեջանի նախկին դեսպանը տեսախցիկի առջեւ ռուսներին խոզեր է անվանել: Դիվանագետը, չնայած` նախկին, հիանալի զգում է, թե ինչ է կարելի եւ ինչը` ոչ: Ո՛չ նա է վախենում հետեւանքներից, ո՛չ նրանք, ովքեր ազգային հանրապետություններում, որոնք Ռուսաստանի բարի կամքով դարձել են երիտասարդ, բայց ոչ անկախ պետություններ, այսօր վիրավորում են Ռուսաստանին եւ ռուսներին»,- գրել է պատգամավորը Telegram ալիքում:
Նա նշել է, որ պատգամավորը կամ պետք է ներողություն խնդրի, կամ սպասի հետեւանքների:
Ավելի վաղ տղամարդը, ով ներկայացել էր որպես Բելառուսում, Մոլդովայում եւ Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադե, վիրավորել էր Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն եւ «ռուս ազգին»: