Թուրք հնագետները պնդում են, որ գտել են տրոյական ձիու մասերը
Թուրք հնագետները պնդում են, որ Գիսարլիկ բլրի վրա Տրոյա պատմական քաղաքի վայրում գտել են տրոյական ձիու մասերը, գրում է Greek Reporter-ը:
Փայտից կառույցն ունի 15 մ բարձրություն: Դրա մասը հավաքված են հին ձեւով, ինչը փորձագետներին թույլ է տվել կասկածել, որ դրանք պատկանում են տրոյական ձիուն:
Հայտնաբերված կառույցը նման է Վերգիլիուսի, Օգոստոսի եւ Քվինթ Սմիրնեի նկարագրությանը:
Երկու հնագետներ, որոնք գլխավորել են պեղումները, Բոստոնի համալսարանի պրոֆեսորներ Քրիսթին Մորիսը եւ Քրիս Ուիլսոնն ասում են, որ իրեն վստահ են, որ դա իսկապես կապ ունի լեգենդար ձիու հետ:
Նրան պնդում են, որ մինչ օրս անցկացված բոլոր թեստերը միայն պնդում են իրենց տեսությունը:
«Ածխածնային մեթոդով թվագրումն ու այլ անալիզներ թույլ են տալիս ենթադրել, որ փայտե մասերն ու այլ արտեֆակտներ պատկանում են մ.թ.ա. XII կամ XI դարերին: Չեմ ուզում չափազանց ինքնավստահ լինել, սակայն ես գրեթե վստահ եմ, որ մենք գտել ենք տրոյական ձին»,-ասում է պրոֆեսոր Մորիսը: