Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել
Սև ծովի ափամերձ թուրքական բնակավայրերում կյանքը վարար անձրևների պատճառով կաթվածահար է եղել, գրում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Բարթին, Սինոփ, Սամսուն, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված տեղումների պատճառով ճանապարհները վերածվել են լճակների՝ անանցանելի դարձնելով դրանք մարդկանց ու մեքենաների համար։ Բարթինում ջուրը քշել –տարել է մի 80-ամյա կնոջ, իսկ Սինոփում հեղուղումների պատճառով էվակուացվել է մի ամբողջ հիվանդանոց։
Տարբեր նահանգներում անձրևաջրերը լցվել են շենքերի նկուղային հարկերը, հեղեղը քշել –տարել է բազմաթիվ մեքենաներ։ Քարաբյուք նահանգի Բահչեջիք բնակավայրում կամրջի փլուզման հետևանքով 13 մարդ է տուժել։ Նրանցից 8-ը շտապ օգնության մեքենաներով հիվանդանոց են տարվել։ Սնձրևի պատճառով փլվել է նաև Բարթին –Քարաբյուք ավտոճանապարհը։ Մեքենաներում և իրենց տներում արգելափակված քսանից ավելի քաղաքացի դուրս են բերվել բնակիչների ու փրկարարների ջանքերով։