Ամերիկյան MGM Resorts-ը աճուրդի է հանում Պաբլո Պիկասոյի նկարները
Ամերիկյան MGM Resorts ընկերությունը, որն ունի հյուրանոցների և խաղասրահների մեծ ցանց, աճուրդի կհանի հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 11 աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 104 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նկարների վաճառքը կազմակերպելու է Sotheby's աճուրդների տունը:
Աճուրդը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Լաս Վեգասի «Բելաջիո» հյուրանոց-խաղասրահում: