Միլանի հարձակվողը կարող է տեղափոխվել Խետաֆե
«Միլանի» հարձակվող Սամուել Կաստիլեխոն մտադիր է տեղափոխվել «Խետաֆե»: Այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 26-ամյա ֆուտբոլիստը կորցրել է տեղը «ռոսոներիների» մեկնարկային կազմում եւ այժմ ցանկանում է վերադառնալ Իսպանիա, որպեսզի նորից սկսի խաղալ հիմնական կազմում:
Կաստիլեխոն «Միլան» է տեղափոխվել «Վիլյառեալից» 2018 թվականին: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: