Միլանը հրաժարվել է Խամեսին ձեռք բերելու գաղափարից
«Միլանը» շարունակում է նոր կիսապաշտպանի որոնումները: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Միլանյան ակումբը հրաժարվել է «Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին գնելու գաղափարից: Դա պայմանավորված է կոլումբիացի խաղացողի վատ մարզավիճակով:
Հիշեցնենք, որ Խամեսին ցանկանում է ձեռք բերել նաեւ Ռուսաստանի գործող չեմպիոնը: