Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանը նրա դուստրերի հոգեբանահոգեբուժական նոր փորձաքննությունների արդյունքների մասին
Միխայիլ Խաչատուրյանի փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին մեկնաբանել է սպանվածի դուստրերի հոգեբանահոգեբուժական նոր փորձաքննության արդյունքները, տեղեկացնում է MK.RU-ն։
Նրա խոսքով՝ փորձագետները եկել են այն նույն եզրահանգումներին, ինչ եւ Վ.Պ. Սերբսկու անվան կենտրոնի նրանց գործընկերները երկու տարի առաջ։
«Բոլոր փորձաքննությունները կառուցվում են բացառապես մեղադրյալների ցուցմունքների վրա։ Անհնար է պարզել հոգեկան խանգարումը միայն այս բառերի վրա։ Հետաքննության, դատավարությունների ընթացքում հարցաքննվել են բուժող եւ «շտապօգնության» բրիգադի բժիշկները, որոնք բացատրել են, որ ոչ մի բան չեն տեսել այն ամենից, ինչի մասին հայտարարում են քույրերը։ Ոչ մի նոր բան ներկայացված եզրակացություններում մենք չենք տեսել»,- ասել է նա։
Չուգուաշվիլին ավելացրել է, որ պնդել է, որպեսզի ստուգվեն սեռական կապի մեջ մտնելու Խաչատուրյանի հնարավորությունները, բայց դա «անտեսվել է փորձագետների կողմից»։ Նրա կարծիքով՝ «փորձագետները եւ քննչական մարմինները ճշմարտության տեղ են ընդունում սպանության մեջ մեղադրվողների մերկապարանոց հայտարարությունները, երբ նրանց պարտականությունների մեջ է մտնում առաջին հերթին օբյեկտիվ ճշմարտության պարզումը»։
Ավելի վաղ երկու ավագ Խաչատուրյան քույրերի հանդեպ քրեական գործը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ուղարկվել էր գլխավոր դատախազություն։
2018թ. հուլիսի 28-ին Խաչատուրյան քույրերին կալանավորել են, նրանք մեղադրվում են հոր սպանության մեջ։ Հանցագործության պահին՝ 2018թ. հուլիսի 27-ին, նրանք 19, 18 եւ 17 տարեկան էին։ Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ աղջիկներից կրտսերը հոր սպանության պահին իր գործողությւոնների համար հաշվետու չի եղել։ Ավագ քույրերին փորձաքննությունը ճանաչել է մեղսունակ՝ պաշտպանությունը խնդրել է նրանց գործը դիտարկել ատենակալների դատարանով։