Նվազագույն շպար. Իվետա Մուկուչյանի լուսանկարը
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կեպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Իվետան պատկերված է լողափին։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել նվազագույն շպարին։ Կերպարն ամբողաջացնում է խոշոր աքսեսուարը՝ վզնոցը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր ծաղկային պրինտով բլուզի հետ։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու բնական շպարով էր։ «Մենք չենք պատկերացնում կյանքն առանց հեռախոսի, համացանցի... Բայց եկեք չմոռանանք, որ իրական կյանքում էմոցիաներն ու ժպիտներն ավելի կարեւոր են»,- մեկնաբանություններում գրել էր նա։