Մպաբեն մտադիր է ՊՍԺ-ից հեռանալ օգոստոսին
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մպաբեն մտադիր է ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալ օգոստոսին:
AS-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը չի ծրագրում երկարաձգել փարիզյան ակումբի հետ գործող պայմանագիրը: Պատճառը ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ լարված հարաբերություններն են: ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին առաջիկայում կհանդիպի Մբապեի հետ և կփորձի նրան համոզել մնալ թիմում:
Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նա ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի, դարձել 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: