ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է փոխհրաձգության մասին Շուշիի շրջանում
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է փոխհրաձգության մասին Շուշիի շրջանում։
«Անցած օրը հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն նկատվել։
Միեւնույն ժամանակ, օգոստոսի 9-ին, ժամը 17.45-ին, Շուշիի մոտ տեղի է ունեցել հրազենային փոխհրաձգություն Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ։
Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարեցվել է, տուժածներ չկան։ Փաստի առիթով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ պարզաբանումներ են կատարվում»,- ասվում է հաղորդագրությունում։