«Իմ երազանքն էր ճամփորդել Արմանի հետ եւ նրան ցույց տալ աշխարհը». Անահիտ Սիմոնյանը ու որդու հանգիստը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ու Հայկոյի որդու՝ Արմանի հետ հանգստի է մեկնել: Երիտասարդ մայրիկը որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել ու նշել՝ երազում էր ճամփորդել Արմանի հետ:
«Վերջապես հանգստի ենք մեկնել: Սա պարզապես հանգիստ չէ, այլ իմ երազանքը ճամփորդել Արմանի հետ եւ նրան ցույց տալ աշխարհը: Այսօր մենք Աթենքում ենք, բայց ես նրա համար փոքրիկ ճամփորդություններ եմ կազմակերպել: Իմ ծնողները մեզ յոթ տարեկանից ցույց են տվել աշխարհը, եւ մենք շատ էինք ճամփորդում, ինչի համար ես նրանց շատ շնորհակալ եմ:
Եվ ես գիտեմ, որ նրա տարիքի երեխաները ամեն ինչ շատ լավ են հիշում եւ նոր տեղեկատվությունը կլանում են սպունգի նման, եւ այդ տպավորությունները նրա գլխում դրոշմվում են ամբողջ կյանքի համար։ Այնտեղ որ, ամեն ինչ նոր է միայն սկսվում»,- Ինստագրամյան էջում գրել է Անահիտը։