«Նա շատ թույլ է». Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, թե երբ երգչուհին կկարողանա վերադառնալ համերգային գործունեությանը
Մաքսիմի ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան հայտնել է, թե երբ աստղը կկարողանա համերգային գործունեության վերադառնալ։ Սոկոլովայի խոսքով՝ արտիստը համերգների չի մասնակցի եւ նոր երգեր չի թողարկի նվազագույնը մեկ տարի։
«Մարինան ֆիզիկապես ոչ մի տեղ չի կարող գնալ, նա շատ թույլ է, հազիվ է քայլում շատ ուժեղ գլխապտույտներով։ Համերգներ, նոր երգեր չեն լինի նվազագույնը մեկ տարի․ բժիշկները կտրուկ արգելել են նույնիսկ սպորտով զբաղվել։ Նրա թոքերը շատ թույլ են, երկար թերապիա կլինի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է նա։
Արտիստը պետք է վերականգնվի ֆիզիկապես, քանի որ երկարատեւ կոմայից հետո բոլորովին պատրաստ չէ հանրության ուշադրությանը։
Երգչուհին օգոստոսի 9-ին առաջին անգամ դիմել է երկրպագուներին կոմայից դուրս գալուց հետո։ Նա արհեստական կոմայի վիճակում է եղել ավելի քան մեկ ամիս։