Բեռլինում ուսուցչին դատի են տվել սպանության եւ մարդակերության մեղադրանքով
Բեռլինում ուսուցչին դատի են տվել սպանության եւ մարդակերության մեղադրանքով: Ինչպես հայտնել է dpa-ն, 41-ամյա ուսուցիչը մեղադրվում է 43-ամյա մեխանիկի սպանության մեջ, որի հետ ծանոթացել էր ծանոթությունների կայքում սպանությունից մի քանի ժամ առաջ:
Անցյալ սեպտեմբերին տեղի ունեցած սպանությունից հետո մեղադրյալը իր բնակարանում մասնատել է տղամարդու մարմինը եւ ցրել դրանք քաղաքում, դիակի մնացորդները կերել է:
2006 թվականին դատարանը Արմին Մեյվեսին մեղավոր է ճանաչել համացանցում ծանոթացած տղամարդուն սպանելու եւ ուտելու մեջ: Մեյվեսը ցմահ ազատազրկման է դատապարտված: