Տուխելը հաստատել է, որ Լուկակուն մոտ է Չելսի տեղափոխվելուն
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Լուկակուն սիրում է խաղալ` մեջքով մրցակցի դարպասին, նրան դուր է գալիս գնդակ պահել, վերահսկել տարածությունը: Դա այն դիրքն է, որը մենք հիմա չունենք թիմում ու փնտրում ենք:
Եթե հաջողվի նրան ձեռք բերել, կփորձենք իրագործել տրանսֆերը: Եթե հնարավորություն չլինի, այլ լուծումներ կգտնենք: Դեռ կոնկրետ մանրամասների մասին խոսելու ժամանակը չէ, որովհետև ոչ մեկ պայմանագիր չի կնքել, ու մենք հարգանք ենք տածում մյուս ակումբների նկատմամբ»,-Տուխելի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: