«Бригада» սերիալի գլխավոր դերակատար Սերգեյ Բեզռուկովը զույգ երեխաների հայր է դարձել
39-ամյա դերասան Սերգեյ Բեզռուկովը առաջին անգամ հայր է դարձել' զույգ երեխաների հայր: Ինչպես հայտնի է, նա հանրաճանաչ «Бригада» սերիալի գլխավոր դերակատարը: Հայր դառնալը նրա նվիրական երազանքն էր:
Դերասանի հոր խոսքով' աղջկան կոչել են Ալեքսանդրա, իսկ տղային Իվան: Այն լուրերը, որ դերասանի կինն՝ Իրինա Բեզռուկովան հղի է, տարածվել էին դեռ անցյալ տարի: Սակայն զույգը որոշել էր հրապարակային ոչինչ չասել, քանի որ դա իրենց անձնական կյանքն է: Այդ լուրն անսպասելի էր շատերի համար: