Պաշտոնական. Նաինգոլանը հեռացավ Ինտերից
Երկկողմանի համաձայնությամբ խզվել է Ռաջա Նաինգոլանի հետ պայմանագիրը, տեղեկացնում է Միլանի «Ինտեր»–ի պաշտոնական կայքը։
Նախկինում հաղորդվում էր, որ բելգիացուն իր կազմում ցանկանում է տեսնել «Բեշիքթաշը», իսկ կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ «Կալյարի»:
Նաինգոլանը «Ինտերում» է 2018-ից: 2020/21 մրցաշրջանում բելգիացին վարձավճարով խաղացել է «Կալյարիի» կազմում և անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում 37 միավորով գրավեց 16-րդ հորիզոնականը:
Նաինգոլանը «Կալյարիում» խաղացել է նաև 2010-2014 թթ․։