Աղբյուր․ Սիմեոնեն Մեսսիին առաջարկել էր տեղափոխվել Աթլետիկո
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին կարող էր տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Movistar-ի լրագրող Իգնացիո Միգելեսը:
«Այժմ, երբ Մեսսին համաձայնեցրեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, կարող եմ ձեզ ասել, որ Մեսսիով հետաքրքրվող ակումբներից մեկը Մադրիդի «Աթլետիկոն» էր:
Դիեգո Սիմեոնեն անձամբ է զանգահարել Մեսսիին: Լեոն և նրա ընտանիքը լրջորեն քննարկում էին այս տարբերակը: Սակայն դա տեղի չունեցավ», – գրել է լրագրողը սոցիալական ցանցում:
Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: Բացի այդ, արգենտինացին «Ոսկե գնդակի» և «Ոսկե խաղակոշիկի» վեցակի դափնեկիր է: