Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի՝ 240 հազար ռուբլի արժեքով պայուսակով
Եվգենի Պետրոսյանի կինը՝ 32-ամյա Տատյանա Բրուխունովան, սոցիալական ցանցերում մշտապես ապացուցում է, որ հետեւում է նորաձեւությանը։ Բրուխունովան դիզայներական զգեստների ու աքսեսեուարների երկրպագու է։ Այդ անգամ Եվգենի Պետրոսյանի կինը պարծեցել է Dior լյուքս դասի ապրանքանիշի պայուսակով։
Պայուսակի վրա գրված է Տատյանայի անունը։ Նորաձեւ աքսեսուարի արժեքը կազմում է մոտ 240 հազար ռուբլի։ Բրուխունովան պայուսակով պարծեցել է Ինստագրամյան էջում՝ Յալթայում արված լուսանկար հրապարակելով։ «Երկու տարի չէի եղել Յալթայում։ Նուրբ սիրով սիրում եմ այն»,- նշել է Բրուխունովան։
Երկպագուները դժգոհել են, որ Տատյանան համատեղ լուսանկարներ չի հրապարակում։ Նրանք Բրուխունովային այնքան են հոգնեցրել այդ հարցով, որ նա ստիպված է եղել խոսել այդ մասին։ Երիտասարդ մայրիկը հայտարարել է․ նրա ու ամուսնու անձնական լուսանկարները տեղ չունեն սոցիալական ցանցերում։
Գրառումը և լուսանկարը՝ այս հղումով: