Էլիզաբեթ Երկրորդի որդուն դատի են տվել անչափահասի բռնաբարության համար (լուսանկար)
Ամերիկացի իրավապաշտպան Վիջինիա Ջուֆրեն դատի է տվել բրիտանացի արքայազն Էնդրյուին՝ նրան բռնաբարության համար մեղադրելով, հաղորդում է Associated Press-ը:
Կնոջ փաստաբանները Էլիզաբեթ Երկրորդի որդու դեմ հայցը ներկայացրել են Մանհեթենի դաշնային դատարան: Կնոջ խոսքով՝ արքայազնը բռնաբարել է իրեն Լոնդոնում, երբ ինքը 17 տարեկան էր:
Հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի անունը ևս հիշատակվում է. ըստ հայցի՝ վերջինս աղջկան դրդել է սեքսով զբաղվել: Բացի այդ, հայցում նշվում է հարկադրանքի ևս երկու գործողությունների մասին. մեկը տեղի է ունեցել Էփշտեյնի նյույորքյան առանձնատանը, մյուսը ֆինանսիստի՝ Վիրջինյան կղզիներում գտնվող կղզում: Երկու դեպքում էլ ֆինանսիստն ուղղակի կամ անուղղակի սպառնացել է Ջուֆրեին, ուստի վերջինս վախեցել է սպանվելուց կամ անհնազանդության համար պատժից:
Միևնույն ժամանակ, արքայազն Էնդրյուն տեղյակ է եղել աղջկատարիքի մասին:
Բուքինգեմյան պալատը հայտարարել է, որ Յորքի դուքսը սեռական հարաբերություն և առհասարակ հարաբերություններ չի ունեցել Ջուֆրեի հետ, և որ կնոջ պնդումները կեղծ և անհիմն են: