Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը
Իտալական Միլանի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը՝ կապված ձախ ծնկի վնասվածքից հետո վերականգնման հետ։ Այս մասին հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport թերթը։
39-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել անցյալ մրցաշրջանի 35-րդ տուրի՝ Յուվենթուսի հետ խաղում։ 2020-21 թթ․ մրցաշրջանի առաջին տուրում Միլանը կխաղա Սամպդորիայի հետ։
Նշվում է, որ Իբրահիմովիչը և Միլանի բժշկական անձնակազմը որոշել են չարագացնել ֆուտբոլիստի վերականգնումը, որպեսզի խուսափեն վնասվածքի կրկնությունից։ Մեծ հավանականությամբ նա կազմ կվերադառնա սեպտեմբերին, հավաքականների խաղերից հետո։