Դատարանը հրաժարվել է Բրիթնի Սփիրսի հորը հեռացնել երգչուհու անշարժ գույքի նկատմամբ հսկողությունից
ԱՄՆ-ում դատարանը որոշել է հրաժարվել Բրիթնի Սփիրսի անշարժ գույքի, այդ թվում նրա առանձնատան նկատմամբ երգչուհու հոր վերահսկողության հարցը հրատապ քննելուց, հայտնում է NBC News-ը։
Երբ Սփիրսի իրավաբանական խումբը պահանջել է անհապաղ հեռացնել երգչուհու հորը՝ Ջեյմի Սփիրսին, նշել է՝ յուրաքանչյուր օր կարեւոր է։
«Սփիրսի հուզական առողջությունն ու բարեկեցությունը պետք է լինեն եւ մնում են առաջնահերթ խնդիր։ Բացի այդ՝ բոլոր հետաքրքրված կողմերը համաձայնում են, որ պարոն Սփիրսի հետագա գործունեությունը որպես խնամակալ հակասում է տիկին Սփիրսի շահերին, առողջությանն ու բարեկեցությանը եւ որ նրան հեռացնելը «չափազանց կարեւոր» է այդ շրջանում։ Ժամանակն է վերջ դնել պարոն Սփիրսի հսկողությանը»,- ասված է փաստաթղթերում։
Սակայն հայտնի է դարձել, որ դատավոր Բրենդա Փենին մերժել է Բրիթնիի փաստաբանի խնդրանքը՝ նրա հորը՝ Ջեյմիին անհապաղ հեռացնել խնամակալի պաշտոնից։ Մերժվել է նաեւ դատական նիստը սեպտեմբերի 29-ի փոխարեն այս ամիս անցկացնելու խնդրանքը։
Ի դեպ, օրերս սկանդալ է եղել երգչուհու փաստաբանի, հոր եւ անձնական օգնական Ջոդի Մոնթհոմերիի միջեւ։ Ջոդին Ջեյմիից պահանջել է «դադարեցնել հարձակումը», երբ վերջինս հարցականի տակ է դրել երգչուհու հոգեկան առողջությունը։
Գրառումը և տեսանյութը՝ այստեղ: