2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիան կրկնապատկում է բանտերի շինարարությունը
Արբանյակային լուսանկարները ցույց են տվել 131 բանտի շինարարությունը, որը սկսվել է 2016 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ հայտնի էր միայն 64 բանտի կառուցման մասին, հայտնում է Ahval-ը:
Անհաջող հեղաշրջումից հետո, որում Թուրքիան մեղադրում է մահմեդական հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին, երկիրը երկամյա արտակարգ դրություն էր հայտարարել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին լիազորություններ տալով աշխատանքից ազատել հարյուր հազարավոր պետական ծառայողների, զինծառայողների եւ ձերբակալել տասնյակ հազարավոր այլախոհների:
Աղբյուրի համաձայն՝ հեղաշրջումից հետո շինարարությունը պետք է ավելացնի Թուրքիայի բանտերի ընդհանուր կարողությունն ավելի քան 70 տոկոսով՝ հասցնելով առնվազն 320 հազարի՝ 2016 թվականի 180 հազարի փոխարեն:
Աղբյուրները կառավարությունում նախագծի արժեքը 1.3-1.5 միլիարդ դոլար են գնահատում:
Եվրոպական խորհրդի բոլոր 47 անդամ երկրների շարքում բանտարկության մակարդակը Թուրքիայում ամենաբարձրն էր 2020-ին, ասվում է Խորհրդի բնակչության քրեական վիճակագրության ամենամյա զեկույցում: