«Բարսելոնան» կարող է հրաժեշտ տալ Ագուերոյին
Կատալոնական «Բարսելոնան» կարող է հրաժեշտ տալ թիմի նորեկ Սերխիո Ագուերոյին, որը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի մոտ 2.5 ամիս:
Que Pelotas-ի համաձայն՝ «Բարսելոնայի» ու արգենտինացի հարձակվողի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ վնասվածքի դեպքում ակումբը կարող է վաղաժամ խզել պայմանագիրը:
Ավելի վաղ նշվում էր, որ լավագույն դեպքում Ագուերոն խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողն այս ամռանն է 2 տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, որին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Դրանից առաջ նա 10 տարի անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի պատմության լավագույն ռմբարկուն է: