Վանաձորում անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի, առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են քարերով և ժայռաբեկորներով. shamshyan.com
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով սարերից հսկայական քարերն ու ժայռաբեկորները թափվել ու լցվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերն ու բակերը, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչները խոշոր չափի նյութական վնասներ են կրել, վնասվել են նաև մի քանի ճանապարհներ, որոնք տանում են դեպի «3-րդ մաս» կոչվող թաղամաս։
Իրավիճակի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի ծառայողները տեղում ուսումնասիրում են խնդիրը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։