Մանկամտություն է սպայական կազմի կրճատման մասին խոսելը. Վովա Վարդանովը բանակում Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած բարեփոխումների մասին. 168.am
ՏեսանյութերԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում առաջադրվեց որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու և իր ելույթում խոսեց պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին։
Ըստ Քոչարյանի՝ անհրաժեշտ է կրճատել բանակի սպայական կազմը, վերանայել Զինված ուժերում կիրառման դրած փաստաթղթերը, մարտական կանոնագրքերը, պայմանագրային ծառայության ընդունել ինտելեկտուալ, հոգեկան և ֆիզիկական թեսթի գերազանց արդյունք ունեցողներին, ինչպես նաև բանակում բարձր զինվորական պաշտոնների պաշտոնյաների նշանակման հարցում հարցնել Ազգային ժողովի կարծիքը։
Բանակում առաջարկվող փոփոխությունների և պատերազմից հետո արված աշխատանքի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իր դիրքորոշումներն է ներկայացրել «Ողջ մնալու արվեստը» ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։