Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների առաջ փակում է մուտքը երկիր
Ռուսաստանը փակում է Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների մուտքը՝ ի պատասխան Չեչնիայում մարդու իրավունքների վերաբերյալ Լոնդոնի հայտարարությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ի պատասխան բրիտանական իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների և ռուսական կողմի փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ որոշում է ընդունվել անձնական պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների համաչափ թվի նկատմամբ, որոնք սերտորեն ներգրավված են հակառուսական գործունեության մեջ: Նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակվել է», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ըստ աղբյուրի՝ Մոսկվան բրիտանական ղեկավարությանը կոչ է արել «հրաժարվել ոչնչով չհիմնավորված առճակատման գծից»: