Էշպիրինտո Սանտո․ Քեյնը պատրաստ է առաջիկա խաղին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունո Էշպիրիտո Սանտուն հայտարարել է, որ հարձակվող Հարի Քեյնը կմասնակցի Պրեմիեր լիգայի 1 -ին տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:
«Քեյնը կխաղա՞։ Բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր ամեն օր աշխատում են թիմում, մեզ համար հնարավոր տարբերակներ են և պատրաստ են առաջիկա խաղին», – Էշպիրիտո Սանտոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Օգոստոսի 2-ին տեղեկություն տարածվեց, որ 28-ամյա անգլիացին «Տոտենհեմին» հայտնել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ցանկության մասին:
Անցած մրցաշրջանում Քեյնը անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 33 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: