Մակրոնը կմասնակցի տարածաշրջանային անվտանգության կոնֆերանսին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմիի հետ Ֆրանսիայի նախագահի բանակցություններից հետո:
«Մուստաֆա Ալ-Կազիմին տեղեկացրել է տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստման մասին: Կոնֆերանսը տեղի է ունենալու Բաղդադում, օգոստոսի վերջին: Ֆրանսիական Հանրապետության ղեկավարը հաստատել է այդ կոնֆերանսին մասնակցելու իր մտադրությունը: Նա նաև հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ֆրանսիայի հանձնառության մասին»,- նշել են Ելիսեյան պալատից: