ՄՅՈՒ-ն չի ուզում բաժանվել Դալոտից
ՄՅՈՒ-ն մտադիր է իր կազմում պահել պաշտպան Դիոգո Դալոտին։ 22-ամյա Դալոտը ՄՅՈՒ է վերադարձել նախորդ ամիս «Միլանում» մեկ մրցաշրջան անցկացրած վարձակալությունից հետո ու մասնակցել է «Բրենտֆորդի» ու «Էվերթոնի» հետ ընկերական խաղերին՝ վերջինում դառնալով գոլի հեղինակ։
Ավելի վաղ «Միլանը» դիմել էր «Յունայթեդին»՝ խնդրանքով երկարաձգել Դալոտի վարձակալությունը։ Բայց ՄՅՈՒ-ն մերժել է այն, քանի որ նրա վերաբերյալ դրական գնահատական է ստացել Օլե-Գունար Սուլշերից ու նրա մարզչական շտաբից։
Դալոտին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ եթե նրա հետ կապված տրանսֆեր իրականանա, ապա դա կլինի օգոստոսին։