«Հոգնեցրել է այս ամենը». Բորիս Կորչեւնիկովը հեռանո՞ւմ է «Մարդու ճակատագիրը» հաղորդումից
Հեռուստահաղորդավար Բորիս Կորչեւնիկովը «Ռոսիա 1»-ով հեռարձակվող իր «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում առաջին անգամ խոսել է նախագծից հեռանալու մասին։ Թողարկումներից մեկի ընթացքում, որի հյուրն է եղել դերասան Վլադիմիր Ստեկլովը, հաղորդավարը խոսել է հոգնածության մասին։
«Ես պարզապես մոռացել եմ ամենն, ինչ ինձ սովորեցրել եք, Վլադիմիր Ալեքսանդրովիչ։ Այս ամենը հոգնեցրել է։ Շոգ։ Առավոտից մինչեւ գիշեր նստած ես այստեղ»,- Ստեկլովին ասել է հաղորդավարը։
Արտիստը չի թաքցրել զարմանքը։ Նա նշել է, որ Կորչեւնիկովի շոուն սիրում է ամբողջ երկրի հանդիատեսը։ Ինչպե՞ս կարելի է հրաժարվել դաշնային ալիքում սեփական նախագծի հաղորդավարի պաշտոնից, զարմացել է Ստեկլովը։
«Դահլիճը լի է հանդիսատեսով։ Սա դիտողների միայն փոքր մասն է, որոնք սպասում են ձեզ էկրակին։ Ձեր հյուրերի, որոնց հանդեպ նրանք անտարբեր չեն։ Որոնք սիրում են նրանց։ Դուք ցանկանում եք գիտակցաբար զրկել նրանց այդ հաճույքից»,- արձագանքել է Ստեկլովը։
Teleproagramma.pro-ն հիշեցնում է, որ Բորիս Կերչեւնիկովը «Մարդու ճակատագիրը» հաղորդման դեմքն է 2017թ․-ից։ 2019թ․-ին այդ հաղորդման վրա աշխատանքի համար նա «Տեֆի» մրցանակի է արժանացել։
Որոշ երկրպագուներ կարծում են, որ սեփական շոուից հեռանալու միտքը կարող էր առաջանալ առողջական խնդիրների պատճառով։ Կորչեւնիւկովն այդ մասին բազմաթիվ անգամներ խոսել է․ մանկության տարիներին նա մենինգիտ է տարել, բազմաթիվ տրավմաներ ունեցել, իսկ 2015թ․-ին բժիշկները ականջի նյարդի ուռուցք են հայտնաբերել։ Գոյացությունը բարորակ էր, սակայն այն հեռացնելու վիրահատությունից հետո լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել։