Շվեյցարիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
Շվեյցարացի մասնագետ Մուրատ Յակինը նշանակվել է Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:
Այդ պաշտոնում 46-ամյա մարզիչը կփոխարինի Վլադիմիր Պետկովիչին, որը Եվրո-2020-ից հետո տեղափոխվել էր ֆրանսիական «Բորդո»: 57-ամյա Պետկովչը 2014 թվականից էր գլխավորում Շվեյցարիայի հավաքականը:
Մուրատ Յակինի նախորդ աշխատավայրը եղել է շվեյցարական «Շաֆհաուզենը», որը նա գլխավորում էր 2019 թվականից: