«Հանրային էր դառնում». Կատինան ակնարկել է «Տատու» խմբի փլուզման պատճառի մասին
«Տատու» խմբի նախկին մենակատար Լենա Կատինան ակնարկել է խմբի փլուզման հնարավոր պատճառը։ Այդ մասին հայտարարությունը նա արել է YouTube-յան «Կուբ» շոուի ընթացքում։ Ի պատասխան հոգեբան Լինա Դիանովայի հարցի՝ նա պատմել է մտերիմ ընկերուհու դավաճանության մասին։
«Բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ես նրան վստահել եմ անձնականն ու գաղտնիքներս։ Եվ հետո այն դառնում էր հանրության սեփականությունը՝ ինձ նվաստացնելու կամ ծաղրելու համար։ Դա եղել է դեռահասության տարիքում՝ 16-17 ւարեկանում։ Դրանից հետո ես բավական երկար ու մտերիմ շփվել եմ այդ մարդու հետ։ Ես հասկացա, որ դա շփում կլինի ըստ անհրաժեշտության. կշփվեմ, կխոսեմ, բայց երբեք գաղտնիքներ չեմ բացահայտի, մինչեւ վերջ անկեղծ չեմ լինի»,- նշել է Լենա Կատինան։
Նա հավելել է, որ սերտորեն կապված է եղել աղջկա հետ, որի մասին պատմել է եւ չի հասկանում, թե ինչու է մտերիմ մարդը դավաճանել իրեն։ Ընդ որում, Կատինան ընդգծել է, որ չի պատրաստվում նշել ընկերուհու անունը, քանի որ նա եւս հանրային մարդ է։
Ի դեպ, Կատինան եւ նրա նախկին գործընկերը՝ Յուլյա Վոլկովան, չեն շփվում խմբի փլուզումից հետո եւ միմյանց մասին բացասաբար են արտահայտվում։ Նրանց վեճի պատճառը հայտնի չէ։